Կիրակի օրը կայացած «Չելսի» – «Վեստ Հեմ» խաղից հետո (2:0) հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել հյուրերի տրիբունայից նետած տարբեր առարկաների վերաբերյալ:
Խաղի առաջին կեսում «ազնվականների» ավագ Ջոն Թերրիի վրա հյուրերի երկրպագուները սկսեցին մետաղադրամներ նետել: Պաշտպանը նույնիսկ մի քիչ վիճաբանեց մրցակցի երկրպագուների հետ՝ ժեստերով ցույց տալով, թե քանի տիտղոս է նա նվաճել:
Սրանով ամեն ինչ չավարտվեց: Երբ Ֆրենկ Լեմպարդը խփեց իր գնդակը՝ 200-րդ գոլը թիմի կազմում, նրա վրա նետեցին մետաղադրամներ, պլաստիկե շշեր և սենդվիչներ:
Անմիջապես խաղից հետո հայտարարարվեց, որ «Վեստ Հեմի» երկրպագուների նման պահվածքը քննվելու է ոստիկանության կողմից: Այս պահին դեռ ոչ մի մարդ չի ձերբակալվել:
-Ինձ վրա ոչինչ չընկավ: Ես բավականին մոտ էի գտնվում «Վեստ Հեմի» երկրպագուներին, սակայն ինձ հաջողվեց խուսափել: Չորրորդ պաշտոնյան տեղյակ էր այդ մասին և խորհուրդ տվեց երկու ակումբների պահեստայիններին էլ մարզվել դաշտի մյուս հատվածում,- հայտնել է Լեմպարդը: The Guardian