«Վեստ Հեմը» հուսով է, որ կիսապաշտպան Լուկաս Պակետայի համար մի քանի շաբաթ արձակուրդը բավական կլինի նրա ուսի խնդիրները շտկելու համար:
Պակետան դեռ շարունակում է փնտրել իր խաղը «Վեստ Հեմի» կազմում, որտեղ տեղափոխվեց ամառային պատուհանի վերջում «Լիոնից» ռեկորդային 51 մլն ֆունտով:
Անցած կիրակի «Սաութհեմպտոնի» հետ հանդիպման վերջնամասում Լուկասը վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում բաց թողեց «Լիվերպուլի» դեմ հանդիպումը։
Մտավախություն կար, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը, սակայն The Guardian-ն ակնկալում է, որ ամեն ինչ կուղղվի:
«Մուրճերի» բժշկական անձնակազմը լավատեսորեն է տրամադրված Պակետայի վնասվածքի վերաբերյալ և ակնկալում է, որ Լուկասի ուսը կբուժվի առանց որևէ միջամտության երկու շաբաթվա ընթացքում: