«Վեստ Հեմի» պաշտպան Անջելո Օգբոնան նոր պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ, որը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար։
Օգբոնան «Վեստ Հեմում» է հանդես գալիս 2015 թվականից։ Նրանից երկար Դևիդ Մոյեսի թիմում հանդես է գալիս միայն Աարոն Կրեսուելը:
Օգբոնայի նախորդ պայմանագիրն ավարտվում էր հունիսի վերջին։ Կարճ ժամանակ լինելով ազատ գործակալի կարգավիճակում, 35 ամյա նիգերիական արմատներով իտալացին չորեքշաբթի օրը վերադարձավ Բոլեյն Գրաունդ:
Նշենք, որ Օգբոնան մինչ օրս 232 հանդիպում է անցկացրել «Վեստ Հեմի» մարզաշապիկով: