«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է Լոնդոն վերադառնալու մասին։
Երեկ երեկոյան «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարեց Անտոնիո Կոնտեից բաժանվելու մասին՝ թիմի կառավարումը մրցաշրջանի մնացած հատվածում վստահելով Քրիստիան Ստելինիին և Ռայան Մեյսոնին։
Գրեթե միաժամանակ Պոչետինոն հայտարարեց իր վերադարձը Լոնդոն Ճապոնիայից, որտեղ վերջին մի քանի շաբաթն անցկացրել էր ընտանիքի հետ։ «Վերադարձ տուն»,- գրել է Մաուրիսիոն իր Instagram-ում։
«Տոտտենհեմի» երկրպագուները նման հաղորդագրությունն ընդունել են որպես ակնարկ, որ Պոչետինոն կարող է վերադառնալ իրենց ակումբ:
Բացի այդ, Մաուրիսիոն առանց աշխատանքի է անցած ամառվանից, երբ «ՊՍԺ»-ն հրաժարվեց նրա ծառայություններից։ Այս պահին 51 ամյա արգենտինացուն բուքմեյքերները համարում են «Տոտտենհեմի» հաջորդ մշտական մարզչի պաշտոնի երկրորդ ֆավորիտը՝ զիջելով միայն Յուլիան Նագելսմանին։