«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը գլխավորում է «Միլանի» պոտենցիալ տրանսֆերների ցուցակը: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Անգլիական ակումբը պատրաստ է դիտարկել Վիդիչին վաճառելու տարբերակը: «Մանկունյանցիները» կպահանջեն ավելի քան 10 մլն ֆունտ ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ Վիդիչի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում սերբ պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման և խփել 1 գնդակ: