«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ չնայած կազմի ուժեղացմանը, ակումբը դեռևս պատրաստ չէ Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարել:
-Ես համաձայն չեմ այն բանի հետ, որ մենք հավակնում ենք տիտղոսի: Սակայն ամեն ինչ կարող է տեղի ունենալ, հիմա ամեն ինչ փոխվում է:
Մենք պետք է մեզ մոտ տեղափոխված բոլոր նոր ֆուտբոլիստների հետ թիմ ստեղծենք: Մենք այնքան էլ շատ ժամանակ չունեցանք, որպեսզի աշխատենք, սակայն հույս ունենք, որ այդ ամենը կիրականացնենք մոտ ապագայում:
Չորս մրցանակ մե՞կ մրցաշրջաում: Դա չափազանց բարդ կլինի: Անգլիայում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է, որ մեկ մրցաշրջանում երեք մրցանակ է նվաճել:
Դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել չորս մրցանակ նվաճել մեկ մրցաշրջանում: Այժմ այդ մասին միայն կարելի է երազել, բայց ես կցանկանամ ապագայում հասնել դրան: Մենք շատ ուժեղ թիմ ենք կառուցում,- նշել է պորտուգալացի մասնագետը: