Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, «Սաութհեմպտոնը» հաղթել է «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի համար մղվող պայքարում:
Հաղորդվում է, որ «Սաութհմեպտոնը» արդեն համաձայնեցրել է 21-ամյա քենիացու տրանսֆերային արժեքը՝ 10 մլն ֆունտ: Վաղն անգլիական ակումբը կբանակցի արդեն Վիկտորի հետ:
Նշենք, որ «Սաութհեմպտոնն» արդեն կատարել է իր առաջին ամառային տրանսֆերը: Եթե հաջողվի ձեռք բերել նաև Վանյամային, ապա Մաուրիսիո Պոչետինիոյի թիմը լավ հնարավորություն կունենա բարելավել իր դիրքը Պրեմիեր Լիգայում: