«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը զգուշացրել է իր թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։
«Լիվերպուլը» նոր մրցաշրջանը սկսեց երկու ոչ-ոքիով, բայց սրանք ծաղիկներ են՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպես սկսեց «Յունայթեդը»:
«Յունայթեդը» պարտվել է իր առաջին երկու հանդիպումներում՝ բաց թողնելով վեց գոլ, և Վան Դեյկը զգում է, որ «կարմիր սատանաները» կցանկանան վերադառնալ պայքարի մեջ իր թիմի հետ մրցավեճում երկուշաբթի երեկոյան «Օլդ Թրաֆորդում»:
«Իմ կարծիքով, նրանք լավ թիմ ունեն, լավ խաղացողներ ունեն բոլոր դիրքերում: Իհարկե, նրանք լավագույն դիրքում չեն ինքնավստահության առումով, բայց սա նրանց համար կատարյալ հանդիպում է տարբերություն ստեղծելու համար»:
«Մենք կենտրոնացած ենք մեր վրա և ցանկանում ենք համոզվել, որ պատրաստ ենք հանդիպմանը: Այս շաբաթ մենք քրտնաջան աշխատել ենք»:
«Սա շատ կարևոր հանդիպում է, բայց մենք չենք պատրաստվում որևէ ազդանշան ուղարկել. մենք պարզապես ցանկանում ենք հաղթել և անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»:
«Նախորդ տարիներին մեզ համար դժվար էր հաղթել այնտեղ, չնայած, չեմ ժխտում, որ անցած մրցաշրջանում մենք այնտեղ գերազանց արդյունքի հասանք»։
«Այս տարի մենք դժվար մեկնարկ ունեցանք: Դա լավագույն մեկնարկը չէր և ոչ այնպես, ինչպես ցանկանում էինք, ուստի հետաքրքիր հանդիպում է լինելու»- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: