«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին խոստովանել է, որ առաջվա պես պահանջներ ունի իր խաղից և աշխատում է այն բարելավելու ուղղությամբ:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում Շեսնին աչքի ընկավ վնասվածքներով և մի շարք անհամոզիչ հանդիպումներով: Մինչդեռ Վոյցեխը աստիճանաբար վստահություն ձեռք բերեց և վերջին ժամանակներս գործում է հօգուտ ակումբի:
Շեսնին շաբաթ օրը կայացած «Սանդերլենդի» դեմ խաղում (0:1) դարձավ հերոս՝ կատարելով հիանալի սեյվեր: Անձամբ դարպասապահն ամբողջությամբ գոհ չէ ինքն իրենից:
-Ես մի քանի սեյվ կատարեցի, որոնք օգնեցին թիմին հաղթել, և ես ուրախ եմ դրա համար: Մինչդեռ ես պետք է դեռ շատ աշխատեմ ինքս ինձ վրա,- հայտնել է Շեսնին Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ: