«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին պատմել է, որ չի պատրաստվում հեռանալ լոնդոնյան ակումբից:
-Հենց այն պահից, ինչ ես ստորագրեցի պայմանագիր ակումբի հետ, դարձա «Արսենալի» երկրպագու: Նույնիսկ այլ ակումբ տեղափոխվելու մասին չեմ էլ մտածում: Իմ ապագան տեսնում եմ միայն «Արսենալում»:
Ես այստեղ տեղափոխվել եմ 16 տարեկանում և իմաստ չեմ տեսնում լքել այն 24 տարեկանում: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս ակումբում: «Արսենալ» իմ տեղափոխվելը կյանքիս լավագույն որոշումն է,- ասել է խաղացողը ակումբի պաշտոնական կայքին: