«Վուլվերհեմպտոնը» պատրաստ է «Սևիլիայի» մարզիչ Խուլեն Լոպետեգիին հրավիրել իրենց ակումբ։
Լոպետեգին արդեն չորրորդ մրցաշրջան է մարզում «Սևիլիան», սակայն անդալուզյան թիմը վատ է սկսել նոր մրցաշրջանը, և այժմ Խուլենը հեռացման եզրին է։
Daily Mail-ն ակնկալում է, որ այս շաբաթ Լոպետեգին կհեռացվի աշխատանքից՝ ճանապարհ բացելու Խորխե Սամպաոլիի համար, ինչը կբացի 56-ամյա իսպանացու՝ առանց փոխհատուցման «Վուլվերհեմպտոնին» միանալու դուռը:
Սակայն Լոպետեգիի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ։ «Գայլերն» իրենց ռադարում ունեն այլ թեկնածուներ, այդ թվում՝ «Մայնցի» Բո Սվենսոնը: