«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հայտնել է, որ իրենով հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն նա ցանկանում է մնալ «Լոֆտուս Ռոուդում»:
Մարոկկացի ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ նախորդ տուրում «ՔՊՌ»-ն տարավ իր առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Սակայն Հարի Ռեդնապը ստիպված կլինի Աֆրիկայի գավաթի պատճառով բաժանվել տաղանդավոր կիսապաշտպանից:
23-ամյա Ադելը, ում համար պայքարում էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «ՊՍԺ»-ն, չի ցանկանում հեռանալ «ՔՊՌ»-ից:
-Ինձ ասեցին, որ հետաքրքրություն կա անգամ «Բարսելոնայից», սակայն ես չորս տարվա պայմանագիր ունեմ «ՔՊՌ»-ի հետ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի, եթե ինչ որ ակումբ իմ համար 20 մլն ֆունտ առաջարկի: Ես սիրում եմ այս ակումբը, երկրպագուներին, իսկ երկրպագուներն էլ՝ ինձ,- Տաարաբթի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: