«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գտել են իրենց մրցակիցներին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում։
Հիշեցնենք, որ «Արսենալը» անմիջապես դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ որպես խմբի հաղթող, իսկ «Յունայթեդը» մինչ փլեյ-օֆֆ անցնելը պետք է մենամարտեր «Բարսելոնայի» հետ։
«Բարսելոնային» ընդհանուր 4:3 հաշվով հաղթելուց հետո «Յունայթեդը» կհանդիպի Լա լիգայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ռեալ Բետիսի» հետ:
Իսկ «Արսենալը» կմրցի «Սպորտինգի» հետ, ով այստեղ է եկել Չեմպիոնների լիգայից, որտեղ «Տոտտենհեմի» հետ նույն խմբում էր։
Ավելացնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանություն՝
«Ունիոն» (Գերմանիա) – «Յունիոն» (Բելգիա)
«Սևիլիա» (Իսպանիա) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)
«Բայեր» (Գերմանիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Ռեալ Բետիս» (Իսպանիա)
«Ռոմա» (Իտալիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) — «Ֆեյնորդ» (Հոլանդիա)