Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հանկարծ որոշի հեռացնել իր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, ապա դա ակումբի վրա այդ որոշումը կարժենա ավելի քան 15 միլիոն ֆունտ ստերլինգ:
Տեն Հագը վատ է մեկնարկել իր երկրորդ մրցաշրջանը «Յունայթեդում»՝ պարտվելով Պրեմիեր լիգայի իր առաջին 10 հանդիպումներից 5-ում, իսկ բոլոր մրցաշարերում 14-ից 7-ում:
Երկրպագուները, փորձագետները և, ինչպես խոսվում է, նույնիսկ իրենք՝ «Յունայթեդի» ֆուտբոլիստները մեծ հարցեր ունեն այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլ է փորձում ներդնել հոլանդացի մասնագետը։
Արժե հաշվի առնել նաև սէր Ջիմ Ռեթքլիֆի գործոնը, ով պատրաստվում է գնել «Յունայթեդի» բաժնետոմսերի 25 տոկոսը և գլխավորել «կարմիր սատանաների» սպորտային նախագիծը։
Եվ մինչ Ռեթքլիֆը գլխավոր մարզչին փոխելու անմիջական պլաններ չունի, բրիտանացի գործարարը նախատեսում է սահմանափակել Տեն Հագի դերը տրանսֆերային հարցերում։
Եթե գործը հասնի Տեն Հագի հեռացմանը, ապա «Յունայթեդը» ստիպված կլինի ավելի քան 15 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել չպլանավորված ծախսերի համար, հայտնում է Daily Mirror-ը:
Բանն այն է, որ տարեկան 9 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Տեն Հագի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, և համագործակցության վաղաժամկետ դադարեցման դեպքում «Յունայթեդը» պետք է վճարի Էրիկին և նրա անձնակազմին մնացած ժամանակահատվածի աշխատավարձը։