Երեկ պաշտոնապես հաստատվեց․ Տիագո Ալկանտարան տեղափոխվել է Լիվերպուլ։ Մյունխենյան ակումբի արդեն նախկին ֆուտբոլիստը տեսահաղորդագրության միջոցով հրաժեշտ տվեց Բավարիային ու նրա երկրպագուներին։
Լիվերպուլը ձեռք բերեց ոչ միայն հոյակապ ֆուտբոլիստի, այլ նաև իսկական ջենթլմենի, ով օրինակելի էր, թե խաղադաշտում թե դրանից դուրս։
Այս տրանսֆերից շահում են ոչ միայն Լիվերպուլը, այլ նաև ամբողջ ԱՊԼ-ը։ Բարի գալուստ Մառախլապատ Ալբիոն Տիագո։
Für immer dankbar, @fcbayern ! Bayern wird immer ein Stück Heimat für mich sein. #MiaSanMia ❤️ pic.twitter.com/aFlWADLvFQ
— Thiago Alcantara (@Thiago6) September 18, 2020
«Այո, սա ամենաբարդ որոշումն էր իմ կարիերայում։ Ես որոշել եմ լքել այս հրաշալի ակումբը։ Բավարիայում վերջին 7 տարիներին ես որպես ֆուտբոլիստ աճել ու զարգացել եմ։ Եղել են հաղթանակներ ու հիշարժան պահեր, եղել են նաև դժվար ժամանակներ։
Ամենից շատ ես հպարտանում եմ նրանով, որ Մյունխեն եկա երիտասարդ՝ լի երազանքներով, իսկ հեռանում եմ ամբողջովին կայացած, համահունչ եղած թիմի փիլիսոփայության, լեզվի և մշակույթի հետ։
Ես և իմ ընտանիքը ապրել ենք ֆանտաստիկ պահեր թե քաղաքում թե մեր սիրած «Ալյանց Արենայում»։ Դուք՝ Բավարիայի ընտանիքը, ինձ շատ լավ եք վերաբերվել, ու ամեն վայրկյան ցույց եք տվել ձեր սերը իմ նկատմամբ։
Իմ որոշումը կապված է միայն սպորտի հետ։ Ինձ, որպես ֆուտբոլիստի նոր մարրտահրավերներ են պետք, որպեսզի ես զարգանամ, ինչպես որ զարգացա Բավարիայում։
Բավարիան միշտ կմնա այն վայրը, որտեղ ես զգում եմ ինձ ինչպես տանը։ Անսահման շնորհակալություն քեզ, Բավարիա»։