• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիագոն վերադարձել է լիարժեք մարզումներին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան «Արսենալի» դեմ խաղից առաջ անցել է լիարժեք մարզումների։

Տիագոն բաց է թողել «Լիվերպուլի» վերջին 10 հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով, այդ թվում՝ պարտությունը «Մանչեսթեր Սիթիից», անակնկալ պարտությունը «Բորնմուտից» և անցած երեքշաբթի «Չելսիի» դեմ գոլազուրկ ոչ-ոքին:

Այնուամենայնիվ, 31 ամյա իսպանացին կարողացավ հինգշաբթի օրը միանալ թիմակիցներին՝ լիարժեք մարզում անցկացնելով:

Մարզմանը մասնակցել են նաև Լուիս Դիասը և Վիրջիլ Վան Դեյկը, ովքեր հիվանդության պատճառով բաց են թողել Սթեմֆորդ Բրիջ ուղևորությունը, հայտնում է Liverpool Echo-ն։

Սակայն հինգշաբթի օրը բացակայում էին Մոհամեդ Սալահը, Ջո Գոմեսը և Դիոգու Ժոտան։ Ենթադրվում է, որ նրանք պարզապես լրացուցիչ օր են ստացել հանգստանալու համար։