«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն սպասում է իր ակումբից նոր պայմանագրի առաջարկին:
Նախորդ ամառ Տիոտեն շատ մոտ էր «Սեյնտ Ջեյմս Պարկից» հեռանալուն, սակայն, ի վերջո, որոշեց մնալ «Նյուքասլում»: Այժմ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ցանկանում է նոր պայմանագրով շնորհակալություն հայտնի իվուարցի ֆուտբոլիստին:
-Ինձ նա դուր է գալիս որպես ֆուտբոլիստ: Նա միշտ ցանկանում է հաղթել: Կարծում եմ՝ մրցաշրջանի ավարտին նոր պայմանագրի համար մենք բանակցություններ կսկսենք,- ասել է Պարդյուն: ESPN
Ավելացնենք, որ Տիոտեի ներկայիս պայմանագիրը «Նյուքասլի» հետ կլրանա 2016/17 մրցաշրջանի ավարտին: