Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում միմյանց էին հանդիպել մրցաշարային աղյուսակի երկրորդ և չորրորդ տեղի թիմերը։ «Տոտտենհեմն» ընդունել էր «Լեսթեր Սիթիին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում՝ դաշտի տերերի որոշակի խաղային առավելությամբ, սակայն հանդիպումն ավարտվեց Կլաուդիո Ռանիերիի թիմի հաղթանակով։ Խաղավարտից 7 րոպե առաջ «աղվեսների» հաղթական գոլը խփեց Ռոբերտ Հութը։
Այս հաղթանակից հետո «Լեսթերը»՝ վաստակած 43 միավորով հավասարվեց առաջատար Արսենալին։
Գոլ․ Հութ՝ 83ր։