Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Սանդերլենդին»: Վիլաշ-Բոաշի թիմը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պետք է հաղթեր այս խաղում, իսկ զուգահեռ ընթացող խաղում «Արսենալը» միավոր կորցներ:
Հանդիպման միակ գնդակը 89-րդ րոպեին խփեց Գարեթ Բեյլը և հաղթանակ պարգևեց «Տոտտենհեմին»:
Չնայած այս հաղթանակին՝ «Տոտտենհեմը» չհայտնվեց լավագույն քառյակում, քանի որ «Արսենալը» նույնպես հաղթանակ տարավ:
Գոլ. Բեյլ՝ 89ր
Հեռացում. Վոն՝ 75ր