Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»:
Անզիջում և գեղեցիկ լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեց «Տոտտենհեմը»՝ տանելով կամային հաղթանակ: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց հյուրերից թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը:
56-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Հարի Քեյնը, ով նաև խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «Արսենալին» և բարձրացան 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Օզիլ՝ 11ր, Քեյն՝ 56ր, 86ր: