Պրեմիեր Լիգայի 33֊րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Մինչ հանդիպման 68֊րդ րոպեն հավասար պայքար էր ընթանում դաշտում, երբ վնասվածքի պատճառով փախրինվեց հյուրերի պաշտպան Ֆոսու Մենսան։ 2 րոպե հետո լոնդոնցիներն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին։ 74֊րդ րոպեին գլխի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Տոբի Ալդերվեյրելդը, իսկ 2 րոպե հետո Էրիկ Լամելան իր թիմի 3֊րդ գնդակն ուղարկեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 65 միավորով կշարունակի չեմպիոնական պայքարը։
Գոլեր․ Ալի՝ 70ր, Ալդերվեյրելդ՝ 74ր, Լամելա՝ 76ր։