Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի հերթական խաղում Անդրե Վիլաշ-Բոաշի սաները սեփական հարկի տակ ընդունեցին մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը զբաղեցնող «Ռեդինգին»:
«Տոտտենհեմը» հերթական վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 3:1 հաշվով: Խաղի 4-րդ րոպեին հաշիվը բացեց «Ռեդինգի» ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակը: Սակայն դա չկոտրեց «Տոտտենհեմին»: Մայրաքաղաքը ներկայացնող ակումբը կարողացավ տանել կամային հաղթանակ և վաստակած 39 միավորով ժամանակավորապես տեղափոխվեց 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Պոգրեբնյակ՝ 4ր, Դոուսոն՝ 10ր, Ադեբայոր՝ 51ր, Դեմփսի՝ 79ր