Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»:
Թիմ Շերվուդի սաները վստահ խաղ անցկացրին և հաղթեցին 3:1 հաշվով: «Տոտտենհեմից» գոլերի հեղինակ դարձան Պաուլինյոն, Յունես Կաբուլը և երիտասարդ հարձակվող Հարի Քեյնը, ով վերջին երկու խաղերում դաշտ է դուրս գալիս առաջին րոպեից: «Ֆուլհեմի» միակ գնդակը 37-րդ րոպեին խփեց Սթիվեն Սիդուելը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 63 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. Պաուլինյո՝ 35ր, Սիդուել՝ 37ր, Քեյն՝ 48ր, Կաբուլ՝ 62ր: