Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմն» ընդունել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Գոլ բաց թողնելուց հետո դաշտի տերերը չորս անգամ գրավեցին «սև կատուների» դարպասը։ Առաջին խաղակեսում վան Անհոլթի գոլին պատասխանեց դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով երկրորդ խաղակեսում դարձավ նաև դուբլի հեղինակ։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Մուսա Դեմբելեն և Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 39 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։
Գոլ․ վան Անհոլթ՝ 40ր, Էրկսեն՝ 42ր, 67ր, Դեմբելե՝ 59ր, Քեյն՝ 79ր։