Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի վերջին խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Սանդերլենդին»:
Թիմ Շերվուդի սաները ջախջախիչ հաղթանակ տարան «սև կատուների» նկատմամբ: Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ «Տոտտենհեմի» պաշտպանի սխալ փոխանցումից հետո գնդակ հայտնվեց Լի Կատերմոլի մոտ, ով էլ խփեց իր թիմի միակ գոլը:
Բաց թողած գոլից հետո «Տոտտենհեմի» ֆուտբոլիստները հինգ անգամ գրավեցին Վիտո Մանոննեի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Էմանուել Ադեբայորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստիան Էրիկսենը, Գիլֆի Սիգուրդսոնը և Հարի Քեյնը:
«Տոտտենհեմը» հաղթեց 5:1 հաշվով և վաստակած 59 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Կատերմոլ՝ 17ր, Ադեբայոր՝ 28ր, 86ր, Քեյն՝ 59ր, Էրիկսեն՝ 78ր, Սիգուրդսոն՝ 90ր: