«Տոտտենհեմը» 3-րդ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայի վերջին չորս խաղերում՝ սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելով «Նոթինգհեմ Ֆորեստին»:
Էրիկ Դայերը, Պեդրո Պորրոն և Ռիչարլիսոնը ընդգրկվեցին «շպորների» մեկնարկային կազմում «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի գոլազուրկ ոչ-ոքիից հետո՝ փոխարինելով Էմերսոն Ռոյալին, Իվան Պերիշիչին և Դեյան Կուլուսևսկուն:
Օրիել Մանգալան և Ջեսի Լինգարդը վերադարձան «անտառապահների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Ջեք Քոլբեքին և Քրիս Վուդին։