• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» աշխատանք կտրամադրի Քեյնին նույնիսկ խաղային կարիերան ավարտելուց հետո

«Տոտտենհեմը» հուսով է, որ Հարի Քեյնը կընդունի իրենց նոր պայմանագրի առաջարկը, որի մեջ ակումբը երաշխավորում է աշխատանք տրամադրել Քեյնին նույնիսկ խաղային կարիերան ավարտելուց հետո:

Չորեքշաբթի օրը Քեյնը սկսեց նախամրցաշրջանային մարզումները և առաջին բանը, որ նա արեց, դա խոսելն էր «Տոտտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուի հետ։

Այս ամենը տեղի է ունենում Քեյնի «Բավարիա» տեղափոխվելու նորությունների ֆոնին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Բունդեսլիգայի չեմպիոններն արդեն երկու առաջարկ են ներկայացրել։

Սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին ոչ միայն չի ցանկանում վաճառել Քեյնին, այլև հույս ունի նոր պայմանագիր կնքել իր լավագույն խաղացողի հետ։

«Տոտտենհեմը» պատրաստ է 29 ամյա անգլիացուն, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, առաջարկել ակումբի համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ։

Բացի ֆինանսական երաշխիքներից, «Տոտտենհեմը» Քեյնին հնարավորություն կտա մնալ ակումբի կազմում իր խաղային կարիերայի ավարտից հետո։ Դա կարող է լինել որպես մարզչական աշխատանք, ինչպես Ռայան Մեյսոնի և Ջերմեյն Դեֆոյի դեպքում, կամ որպես ներկայացուցիչ, ինչպես Լեդլի Քինգի դեպքում։

Օրինակ՝ «Վեստ Հեմը», Մարկ Նոբլին նշանակեց իրենց ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում, հենց որ նա ավարտեց խաղային կարիերան: Եվ սա ևս մեկ խոստումնալից ուղղություն է Քեյնի համար։