«Տոտտենհեմը» բանակցություններ է սկսել հարձակվող Հարի Քեյնի հետ նոր պայմանագրի շուրջ:
29 ամյա Քեյնն այս մրցաշրջանում շատ վստահ է հանդես գալիս։ Անցած տուրում «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղի ժամանակ դուբլ ձևակերպելով Հարրին հասավ այս մրցաշրջանում 22 գոլի նշաձողին:
Այնուամենայնիվ, մրցաշրջանն ինքնին հիասթափեցնող է «Տոտտենհեմի» համար, որն արդեն կորցրել է տիտղոսներ նվաճելու իր հնարավորությունները և պայքարում է միայն Պրեմիեր լիգայի լավագույն 4-ում տեղ զբաղեցնելու համար:
Թվում է, թե հիմա կատարյալ ժամանակ է Քեյնի համար «շպորներին» լքելու համար, քանի որ Հարիին ընդամենը մեկ տարի է մնացել պայմանագրի ավարտին:
Այնուամենայնիվ, The Athletic-ը պնդում է, որ «Տոտտենհեմը» ցանկանում է պահպանել իր բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին և արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
«Շպորները» բանակցություններ են սկսել Քեյնի հետ նոր պայմանագրի շուրջ և նույնիսկ պատրաստ են շարունակել երկխոսությունը հաջորդ մրցաշրջանում, եթե անհրաժեշտ լինի՝ ռիսկի դիմելով կորցնել Հարիին առանց որևէ փոխհատուցման 2024 թվականի ամռանը:
Ավելացնենք, որ Քեյնի համար մղով պայքարում գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: Եթե նրա տրանսֆերային իրավունքները իսկապես վաճառվեն, «շպորների» նախագահ Դանիել Լևին Անգլիայի ավագի համար կպահանջի նվազագույնը 100 միլիոն ֆունտ ստերլինգ: