Այս շաբաթ «Տոտտենհեմը» բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնի իր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ նոր պայմանագրի շուրջ։
Կոնտեի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Տոտտենհեմը» հույս ունի համոզել իտալացի մասնագետին երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու:
Առաջիկա օրերին Կոնտեն կհանդիպի «շպորների» նախագահ Դանիել Լևիի և գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ՝ քննարկելու ապագա ծրագրերը, հայտնում է Evening Standard-ը:
«Տոտտենհեմը» ակնկալում է, որ հեշտորեն համաձայնության կգա Կոնտեի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, քանի որ Անտոնիոն իրեն երջանիկ է զգում Հյուսիսային Լոնդոնում:
Այնուամենայնիվ, Կոնտեն աջակցության երաշխավորման կարիք ունի հունվարին և հաջորդ տրանսֆերային պատուհաններին: Անտոնիոն ցանկանում է զգալ, որ ակումբը կիսում է իր հավակնությունները։