«Տոտտենհեմը» պատրաստ է Գարեթ Բեյլին զիջել «Ռեալին», սակայն միայն այն դեպքում, եթե իսպանական գրանդը առաջարկվող 100 մլն եվրոյին (86 մլն ֆունտ) ավելացնի նաև իր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Ալվարո Մորատային:
Այս պահին «արքայական ակումբը» Բեյլի համար առաջարկել է 100 մլն եվրո, սակայն «Տոտտենհեմին» հասկացրել է, որ պատրաստ է առաջարկին միացնել նաև պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին կամ վինգեր Անխել Դի Մարիային:
Սակայն, ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին որոշել է խաղալ խաղի իր կանոններով: Լոնդոնյան ակումբը մտադիր է 100 մլն եվրոյի հետ ստանալ նաև 20-ամյա հարձակվող Ալվարո Մորատային, ով այս ամառ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում ստացավ «ոսկե խաղակոշիկ»:
Լուրերի համաձայն, «Ռեալը», որն արդեն վաճառել է Գոնսալո Իգուայինին, զգում է, որ Մորատան պատրաստ է հիմական կազմում խաղալու համար մրցակցել Կարիմ Բենզեմայի հետ:
Սակայն «Ռեալը» պետք է նաև ուրախ լինի, որ «Տոտտենհեմը» Բեյլին վաճառելու համար բանակցություններ է սկսել: Չնայած Մորատայի մեծ հեռանկարին, մադրիդյան ակումը չի կարող կորցնել Բեյլին ձեռք բերելու հնարավորությունը: