«Տոտտենհեմը» պայմանավորվել է «Շալկե-04»-ի հետ կիսապաշտպան Լուիս Հոլտբիի տեղափոխության համար հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լոնդոնյան ակումբը վճարելու է 1.5 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլտբին կտեղափոխվի «Տոտտենհեմ» ամռանը որպես ազատ գործակալ: Հունվարի սկզբին կողմերը համաձայնեցրել էին գործարքի բոլոր մանրամասները:
Ավելացնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուիսը անցկացրել է 19 հանդիպում, խփել 4 գնդակ և կատարել 7 գոլային փոխանցում: