«Տոտտենհեմի» եզրային Մանոր Սոլոմոնը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մի քանի ամիս:
Սոլոմոնը միայն անցած ամառ է միացել «Տոտտենհեմին»՝ 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով «Ֆուլհեմում»:
Մանորը կարողացավ երկու գոլային փոխանցում կատարել «խթանների» կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում, իսկ անցած տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում նա խաղադաշտ դուրս եկավ վերջին 22 րոպեների ընթացքում Սոն Հին Մինի փոխարեն:
Սոլոմոնը մինչև դեկտեմբեր չի կարողանա խաղալ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24 ամյա իսրայելացին մարզման ժամանակ վնասել է ծունկը և այժմ հիվանդանոցում կմիանա Ռոդրիգո Բենտանկուրին, Բրենան Ջոնսոնին, Իվան Պերիշիչին, Ռայան Սեսենյոնին և Ջովանի Լո Չելսոյին։