«Տոտտենհեմը» ընդունել է Մոսկվայի «Սպարտակի» 13 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող առաջարկը՝ պաշտպան Դավինսոն Սանչեսի համար:
Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ «Սպարտակն» իր առաջարկն է ներկայացրել Սանչեսին գնելու համար և լավատեսորեն է տրամադրված գործարքին։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, «Տոտտենհեմը» համաձայնել է ռուսական ակումբի առաջարկին, և այժմ Դավինսոնն ինքը պետք է որոշի՝ պատրա՞ստ է Լոնդոնից տեղափոխվել Մոսկվա, թե՞ ոչ։
Սանչեսը որոշել է հեռանալ «Տոտտենհեմից» ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար, սակայն «Սպարտակը» միակ ակումբը չէ, որը հետաքրքրված է 27 ամյա կոլումբիացու ծառայություններով:
Սանչեսը, ում պայմանագիրը «խթանների» հետ ավարտվում է 12 ամսից, գտնվում է նաև «Գալաթասարայի», «Ռեալ Բետիսի» և «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում: