«Տոտտենհեմը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Սելտիկի» հարձակվող Դայզեն Մայեդայի նկատմամբ։
Հենց անցյալ ամառ «Տոտտենհեմը» հափշտակեց «Սելթիկից» մարզիչ Անգե Պոստեկոգլուին, ով իր կարիերան փայլուն սկսեց Հյուսիսային Լոնդոնում՝ նույնիսկ կարողացավ դառնալ Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ:
Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, հաջորդ տարի Պոստեկոգլուին կարող է հաջորդել Մայեդան, ով «Սելտիկի» կազմում իր 76 խաղում դարձել է ընդամենը 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, բայց պարբերաբար գովասանքի է արժանանում իր կատարած ահռելի աշխատանքի համար:
Անցած հուլիսին Մայեդան նոր պայմանագիր կնքեց «Սելտիկի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, և «Տոտտենհեմին» կարող է անհրաժեշտ լինել առնվազն 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 25 ամյա ճապոնացուն ձեռք բերելու համար:
Դայզենը կարող է խաղալ հարձակման երկու եզրերում, և եթե նա միանա «Տոտտենհեմին», նա պետք է մրցի «խթանների» նորեկներ Բրենան Ջոնսոնի և Մանոր Սոլոմոնի հետ: