«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնության է եկել «Վալենսիայի» հետ հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին ձեռք բերելու հարցում:
Մամուլի տեղեկության համաձայն, լոնդոնցիները համաձայնել են հարձակվողի համար «Վալենսիային» վճարել 30 մլն եվրո: Իսպանական ակումբին ոչինչ չի մնում, բացի 28-ամյա հարձակվողին հրաժեշտ տալը:
Սոլդադոն «Վալենսիայի» կազմում հանդես է եկել 2010թ-ից` խփելով 80 գոլ 143 խաղում: Ռոբերտոն հանդիսանում է «Ռեալի» սան, որտեղ շատ քիչ խաղեր է անցկացրել: «Տոտտենհեմի» նորեկն Իսպանիայի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 6 գոլի հեղինակ: