Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտտենհեմը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրայով:
Չնայած Կարլես Պույոլի և Խերարդ Պիկեի վնասվածքներին, 22-ամյա իսպանացին անցած մրցաշրջանում ընդամենը 16 խաղ է անցկացրել: Ակնհայտ է, որ Բարտրայի խաղային մակարդակի հետագա զարգացման համար անհրաժեշտ է մեծ խաղային փորձ ստանալ:
Միևնույն ժամանակ «Տոտտենհեմը» փնտրում է պաշտպան, ով կհամագործակցի Յունես Կաբուլի, Մայքլ Դոուսոնի և Յան Վերտոնգենի հետ:
Աղբյուրի համաձայն, Բարտրայի տեղափոխությունը «Ուայթ Հարթ Լեյն» հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ «Բարսային» հաջողվի ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին կամ «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգեռին: