«Տոտտենհեմը» մոտ է «Յուվենտուսի» եզրային հարձակվող Դեյան Կուլուսևսկուն գնելուն։
2022 թվականի հունվարին «Տոտտենհեմը» 18 ամսյա վարձակալության պայմանագիր կնքեց Կուլուսևսկու հետ՝ 10 միլիոն եվրոյի դիմաց (8,6 միլիոն ֆունտ ստերլինգ) և Դեյանն անմիջապես սկսեց աշխատել՝ 2021/22 Պրեմիեր լիգայի 18 խաղում խփելով 5 գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում:
Այն ժամանակ Կուլուսևսկին օգնեց «Տոտտենհեմին» մտնել ԱՊԼ-ի լավագույն քառյակ, սակայն Դեյանը շատ ավելի վատ մրցաշրջան անցկացրեց՝ միայն երկու գոլ խփելով բարձրագույն խմբի 30 խաղերում:
«Տոտտենհեմը» պարտավոր կլիներ գնել Կուլուսևսկուն, եթե նրանք որակավորվեին Չեմպիոնների լիգայում, բայց «խթանները» ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց միայն ութերորդ տեղը: Չնայած դրան, լոնդոնյան ակումբը որոշել է գնել Դեյանին։
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, բանակցությունների արդյունքում «Տոտտենհեմին» հաջողվել է 23 ամյա շվեդ ֆուտբոլիստի գինը իջեցնել մինչև 25,7 միլիոն ֆունտի: Գործարքը շուտով կհաստատվի։