Լոնդոնյան «Տոտտենհեմն» արդեն մտածում է, թե ինչ են անելու Գարեթ Բեյլի դիմաց ստանալիք գումարով: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
«Շպորները» փորձում են Բեյլին պահել ակումբում, սակայն և հասկանում են, որ դա դժվար կլինի: Ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է մոտ 50 մլն ֆունտ, իսկ նրանով հետաքրքված են իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Ըստ Goal.com-ի` «Տոտտենհեմը» մտադիր է այդ գումարի մի մասով կառուցել նոր մարզադաշտ: Իսկ մնացած մասն իհարկե կօգտագործվի նոր խաղացողներ ձեռք բերելու վրա:
Նշենք, որ լոնդոնցիների գլխավոր նպատակը Վիլլիանն է, որի տրանսֆերն ամենայն հավանականությամբ կլինի ամռանը: Բացի այդ «շպորներին» հետաքրքրում է Քրիստիան Էրիկսենը «Այաքսից»: