«Տոտտենհեմն» իր ավագ Մայքլ Դոուսոնին հայտել է, որ նա իր համար նոր ակումբ փնտրի: Մայքլի ներկայիս պայմանագրին մեկ տարի կա, և այժմ լոնդոնցիները չեն ցանկանում կորցնել 30-ամյա անգլիացուն վաճառելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Տոտտենհեմի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ Դոուսոնը չի համապատասխանում իր խաղային ձեռագրին: «Տոտտենհեմը» մտադիր է Դոուսոնի դիմաց ստանալ 6 մլն ֆունտ, ով նախոր մրցաշրջանում 41 խաղի է մասնակցել:
Դոուսոնն արդեն հասկացել է, որ ապագա չունի «Ուայթ Հարթ Լեյնում» և այժմ մտածում է եղած առաջարկների մասին: Մայքլին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Հալլը» և ՔՊՌ-ն: