«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը երեքշաբթի օրը կվերադառնա Լոնդոն, եթե մինչ այդ ավարտին չհասնի նրա տեղափոխությունը «Ռեալ»:
Արդեն հայտնի է, որ ուելսցի վինգերը գտնվում է Իսպանիայուն: Սակայն երկու ակումբների միջև դեռ չլուծված հարցեր կան:
«Տոտտենհեմը» մադրիդյան ակումբին գործարքն արագացնելու կոչ է արել՝ հայտնելով, որ եթե մինչ երեքշաբթի տրանսֆերը չկայանա, ապա Բեյլը կվերադառնա Լոնդոն:
-Կկայան տրանսֆերը, թե ոչ, դա կիմանաք առաջիկա օրվա ընթացքում: Սակայն այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Երկուշաբթին հանգստյան օր է, երեքշաբթի՝ մարզումներ, դրա համար կարող եք նրան նաև մեր մարզումներում տեսնել:
Մենք նրան հանգստանալու հնարավորություն ենք տվել: Երբեք չենք ստիպել ֆուտբոլիստներին ներկա գտնվել խաղին, եթե նրանք չկան հայտացուցակում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում BBC-ն: