«Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյային Մադրիդի «Ատլետիկոյին» 5.1 մլն եվրոյով (4.4 մլն ֆունտ) վաճառելու մասին:
Այս ամռանը 31-ամյա իսպանացին համարվում էր «Տոտտենհեմի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Մինչև այսօր թերթերում գրում էին, որ Վիլյան համաձայնության է եկել «Տոտտենհեմի» հետ և մոտակա օրերին կտեղափոխվի «Ուայթ Հարթ Լեյն»:
Հունվարին Վիլյայի համար պայքարում էր լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալը»: Այդ ժամանակ խոսվում էր 15 մլն ֆունտի մասին, սակայն այսօր պարզ դարձավ, որ «Բարսելոնան» ընդամենը 4.4 մլն ֆունտ է ստացել Դավիդի վաճառքից: