«Տոտտենհեմի» երկրպագուները իրենց եվրոպական երկրորդ ուղևորության ժամանակ հարձակման են ենթարկվել տեղի ակումբի երկրպագուների կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերին՝ Եվրոպա Լիգայի խմբային փուլի հերթական խաղում, սկանդալ տեղի ունեցավ Հռոմում: «Տոտտենհեմի» սևամորթ երկրպագուները խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքի արժանացան «Լացիոյի» երկրպագուների կողմից, իսկ մի քանի երկրպագուների միջև լուրջ բախում տեղի ունեցավ, ինչի համար ՈՒԵՖԱ-ն իտալական ակումբին տուգանեց 120 հզր ֆունտով:
«Տոտտենհեմի» երկրպագուների այցը Լիոն նույնպես հանգիստ չընդունվեց: Տեղի ակումբի երկրպագուները բառացիորեն ջարդել են այն պանդոկը, որտեղ հավաքված էին լոնդոնյան թիմի 150-ից 200 երկրպագու:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Smoking Dog պանդոկի սեփականատերը անգլիացի Դեյվ Իլսն է: Տեղի հանցավոր խմբերը Իլսին զգուշացրել էին հարձակման մասին, սակայն անգլիացին որոշել է ընդունել «Տոտտենհեմի» երկրպագուներին:
Հայտնի է, որ երեք երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց: