«Տոտտենհեմը» հայտարարել է «Վիլյառեալի» վինգեր Առնո Դանջումային մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելու մասին:
Նիգերիայում ծնված 25 ամյա հոլանդացին այսպիսով դառնում է «շպորների» առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանում:
Դանջուման արդեն Անգլիայում խաղալու փորձ ունի՝ 2019-ից 2021 թվականներին հանդես գալով «Բորնմուտում» և 52 խաղում խփելով 17 գոլ։
«Վիլյառեալի» մեկուկես մրցաշրջանում Դանջուման, ումով այս ամիս հետաքրքրվում էին «Էվերթոնը», «Վեստ Հեմը», «Ասթոն Վիլան», «Նոթինգհեմ Ֆորեսթը» և նրա նախկին ակումբը՝ «Բորնմուտը», 51 խաղում 22 գոլ է խփել: