«Տոտտենհեմի» ֆուտբոլիստները սեփական նախաձեռնությամբ կվերադարձնեն իրենց երկրպագուներին «Նյուքասլի» դեմ խաղի տոմսերի արժեքի չափով գումար:
Հիշեցնենք, որ Սենթ Ջեյմս Պարկում «Տոտտենհեմը» ջախջախվեց 6:1 հաշվով՝ մեկնարկային 21 րոպեների ընթացքում բաց թողնելով հինգ գոլ:
Այս պարտությունից հետո «խթանները» հրաժեշտ տվեցին իրենց ժամանակավոր մարզիչ Քրիստիան Ստելլինիին և նրան փոխարինեցին Ռայան Մեյսոնով։
Իսկ այսօր իրենք՝ ֆուտբոլիստները, դիմել են «Տոտտենհեմի» հիասթափված երկրպագուներին՝ խոստանալով լավ խաղ ցույց տալ հաջորդ տուրում:
«Մենք հասկանում ենք ձեր հիասթափությունը և զայրույթը»:
«Մենք գիտենք, որ խոսքերը բավարար չեն նման իրավիճակներում, բայց վստահեք մեզ, նման պարտությունը ցավ է բոլորիս համար»:
«Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը՝ թե՛ տանը, թե՛ դրսում, և դա նկատի ունենալով, մենք կցանկանայինք վերադարձնել մեր երկրպագուներին այդ խաղի տոմսերի արժեքը»:
«Մենք գիտենք, որ սա չի փոխի այն, ինչ տեղի ունեցավ կիրակի օրը, և մենք կփորձենք ամեն ինչ անել հինգշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Ձեր աջակցությունը մեզ համար ամեն ինչ է: Միասին և միայն միասին մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասվում է «Տոտտենհեմի» ֆուտբոլիստների համատեղ հայտարարության մեջ: