«Տոտտենհեմի» ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ են արվել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ:
Հանդիպման ընթացքում «Ինտերի» երկրպագուները փչովի բանան էին ծածանում և ջանասիրաբար վիրավորում մրցակցի խաղացողներին: Ակնհայտ է, որ երկրպագուների նման պահվածքը չի կարող անպատիժ մնալ ՈՒԵՖԱ-ի կողմից:
-ՈՒԵՖԱ-ն պետք է ինչ որ մի բան ձեռնարկի այս իրադրությունում: Այդ գոռոցները լավ լսվում էին: Նման բան «Ինտերում» էլի է եղել: Այո, դա չփչացրեց հանդիպումը, սակայն դրա դեմ պետք է պայքարել,- հայտնել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին», սակայն պատասխան խաղում զիջեց 4:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում «Տոտտենհեմն» անցավ հաջորդ փուլ: