Ինչպես հայտնում է «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը, Ռոբերտո Սոլդադոն ավարտել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
«Տոտտենհեմի» համար Սոլդադոն արժեցել է 26 մլն ֆունտ:
Հաջող բուժզննում անցնելուց հետո Իսպանիայի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել «Տոտտենհեմի» հետ: Սպասվում է, որ Սոլդադոն օգոստոսի 10-ին կմասնակցի «Էսպանյոլի» հետ «Տոտտենհեմի» ընկերական խաղին: