«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ միայն ողջունում է Իսպանիայի հավաքականում իր թիմակից Դիեգո Կոստայի տեղափոխությունը «Չելսի»:
Սպասվում է, որ աշխարհի առաջնությունից հետո «կապույտները» կհաստատեն «Ատլետիկոյի» ռմբարկուի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 32 մլն ֆունտ: Սակայն Տորրեսին չի վախեցնում իր դիրքում մրցակցության ուժեղացումը:
-Մեծ ակումբներում մրցակցությունը միշտ բարձր է: Մարդիկ վաղուց են խոսում, որ «Չելսիին» նոր հարձակվող է պետք, և եթե այն դառնա Դիեգոն, ես միայն կողջունեմ,- ասել է Տորրեսը: Sky Sports
Տորրեսը նաև ուրախ է, որ ի դեմս Ֆաբրեգասի «կապույտներն» արդեն ունեն փոխանցումների այդպիսի բարձրակարգ վարպետ: