«Կրիստալ Փելեսի» երկրպագուին 3 տարով որակազրկել են՝ «Տոտտենհեմ Հոտսպուրի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի նկատմամբ ռասիստական պահվածք ցուցադրելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսին Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտում Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացվող «Տոտտենհեմ» – «Փելես» հանդիպման ժամանակ։
Դեռ օգոստոսին դատարանը 44 ամյա Ռոբերտ Գարլանդին, ով ռասիստական ժեստ է ցուցադրել, դատապարտել է 60 ժամ չվճարվող հասարակական աշխատանքներով և 1384 ֆունտ տուգանքով։
«Տոտտենհեմը» և Մետրոպոլիտենի ոստիկանությունը դատարանի այս վճիռը համարեցին չափազանց մեղմ և բողոքարկեցին Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային ոստիկանության բաժին։
Գարլենդի գործը վերանայվել է և, չնայած մեղքն ընդունելուն, «Փելեսի» երկրպագուին արգելվել է հաջորդ երեք տարվա ընթացքում ներկա գտնվել որևէ ֆուտբոլային հանդիպման, հայտնում է BBC-ն։