«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոստովանել է, որ գլխավոր մարզչի պաշտոնից Գրեհեմ Փոթերի հեռացման մասին լուրերը «խառը զգացմունքներ» են առաջացրել թիմի խաղացողների մոտ։
23 ամյա Հավերցը «Չելսիի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում, որն ավելի շատ րոպե է խաղացել, քան իր թիմակիցներից որևէ մեկը: Ու թեև Կային վրդովեցրեց Փոթերի հեռացումը, թիմում այլ զգացումներ կային։
«Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը խառը էմոցիաներ ուներ, ես հստակ չգիտեմ, թե թիմի քանի խաղացող է տխրել կամ ուրախացել»:
«Բոլորը հակասական էմոցիաներ ապրեցին: Ինձ համար, իհարկե, դա տխուր լուր էր: Այդ մասին մենք տեղեկացանք լրատվամիջոցներից: Ինձ դուր եկավ Գրեհեմը և նրա աշխատելաոճը: Ահա և վերջ»,- Հավերցի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: