Քաթարի ղեկավարությունը պատրաստվում է 1 մլրդ ֆունտ ծախսել «Տոտտենհեմ» ֆուտբոլային ակումբը գնելու համար:
Լոնդոնյան ակումբի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին հայտնել է Քաթարի սպորտի նախարար Սալահ բին Հանեմ բին Նասսեր ալ-Ալին:
-Իհարկե, Քաթարը ցանկանում է լինել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի սեփականատերը: Մենք շատ լավ ենք կարողանում ձեռք բերել ինչ որ բան և դրանից շատ ավելի լավը ստանալ: Անգամ եթե այն լավն է, մենք դա նոր մակարդակի ենք բարձրացնում,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2008թ-ին «Տոտտնհեմի» նախագահ Դանիել Լևին հրաժարվեց ակումբը 250 մլն ֆունտով վաճառել արաբ ներդրողներին: